Այս պահին եղանակը Գյումրիում | թարմ. Չորեքշաբթի, 22 փետր. 2012, 21:51 (GMT +4)
-10°
փոփոխական ամպամածություն, քիչ ձյուն
637 mmHg, 92%, 1 մ/վ -հ
արևածագ: 07:50, մայրամուտ: 18:47
ԿԱՅՔԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՏԵՍՏԱՅԻՆ ՏԱԲԵՐԱԿՈՎ ԵՎ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
«Ռադիո Հայ Գյումրի» FM 106.6
«Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանը հիմնադրվել է Գյումրիում 2006թ, այն հանդիսանում է «Ռադիո Հայ Հայաստան»-ի մասնաճյուղը: Ռադիոկայանը ձեւավորման առաջին իսկ օրվանից որդեգրել է հաստատուն քաղաքականություն եւ առաքելություն` տարածել հայկական երաժշտություն, պահպանել ազգային արժեքները: Տարիների ընթացքում «Ռադիո Հայ Գյումրի»ռադիոկայանը հասցրել ձևավորել կայուն և հաստատուն լսարան: Ռադիոկայանը հեռարձակվում է Fm 106.6 հաճախականությամբ: Շիրակի մարզում հեռարձակման եւ տարածման իրավունքները պատկանում են բացառապես «Ցայգ»ՀՌԸ-ը:
«Ռադիո Հայ» ռադիոկայանը, «Ցայգ» Հ/ը եւ Շիրակի թեմի առաջնորդարանը ներկայացնում են
Ստորեւ Ձեզ ենք ներկայացնում նախագծի 4 հաղթող նամակները,ընտրեք լավագույնը` հաղորդագրության միջոցով: Նամակ 1 Դաժան սեր
Ես 15 տարեկան էի, երբ առաջին անգամ սիրահարվեցի: Դասընկերուհիներով դպրոցից վերադառնում էինք տուն: Հանկարծ տեսանք, որ մի տղա ուշագնաց ընկած է փողոցում: Մենք փորձեցինք օգնություն ցույց տալ, նրան տեղափոխեցինք մեր տուն, քանի որ գտնվում էինք մեր տան շրջակայքում: Նա աչքերը բացեց, ուշքի եկավ, բայց,այնուհանդերձ ծնողներս որոշեցին նրան տեղափոխել հիվանդանոց: Նա կտրականապես մերժեց եւ ծնողներս որոշեցին զանգել նրա ծնողներին, իսկ այդ ընթացքում մենք հասցրեցինք ծանոթանալ: Նա ասաց, որ իր անունը Արթուր է, որ ինքը նոր է ավարտել դպրոցը և սովորում է ԲՈՒՀ-ում: Նրա ծնողները եկան, Արթուրին վերցրեցին և շնորհակալություն հայտնելով մեզ` հեռացան: Մի քանի օր անց, երբ ես դպրոցից տուն էի վերադառնում, հանդիպեցի Արթուրին: Նա առաջարկեց ուղեկցել ինձ տուն: Այնուհետև նկատեցի, որ Արթուրը սկսել է հաճախ գալ դպրոց` ինձ ուղեկցելու նպատակով: Որոշ ժամանակ անց Արթուրն ինձ առաջարկեց ընկերություն անել իր հետ: Սկզբում ես մերժեցի, բայց ժամանակի ընթացքում Արթուրին հաջողվեց գրավել իմ սիրտը: Դպրոցն ավարտելուց հետո ես էլ ընդունվեցի այն ԲՈՒՀ-ը, որտեղ սովորում էր Արթուրը: Մարտի 8-ին, որը նաև իմ ծննդյան օրն է, ես Արթուրից ստացա մի անակնկալ նվեր` սպասելի խոսքերով: Նա կանգնել էր իմ պատուհանի տակ` ալ վարդերը ձեռքին: Ես երբ դուրս եկա պատշգամբ, նա բարձր բղավեց. <<Անի ես սիրում եմ քեզ, կամուսնանա?ս ինձ հետ>>: Ես ուրախությունից հայտնվել էի յոթերորդ երկնքում: Դուրս եկա տանից, վազեցի նրա մոտ, ամուր գրկեցի և ասացի. <<Ես քո հետ աշխարհի ծայրն էլ կգամ>>: Մենք որոշեցինք ամուսնանալ: Ես նկատում էի, որ նրա առողջական վիճակը գնալով վատանում էր: Իմ ծնողները ասացին, որ իմացել են, թե ինչ է իրականում կատարվում Արթուրի առողջական վիճակի հետ. նա թոքերի քաղցկեղ ուներ: Այդ լուրն իմանալով ես այքան էլ չհավատացի ծնողներիս, անմիջապես փորձեցի խոսել Արթուրի հետ: Նա չհերքեց, ասաց, որ բժիշկներն ասել են` անբուժելի չէ: Ես շատ ուրախացա: Մի քանի ամսից ես և Արթուրը ամուսնացանք: Սկզբում ամեն ինչ լավ էր, բայց նա գնալով վատանում էր: Սիրտս ճմլվուն էր, հոգիս խարխլվում, երբ տեսնում էի, թե իմ սիրած էակը ինչպես է հոգետանջ լինում ու տանջվում: Առավոտ էր, ես տխուր նստած էի ննջասենյակում` նրա կողքին: Նա աչքերի սառը հայացքը ուղղեց ինձ, ձեռքս բռնեց ու ասաց. <<Անի ես սիրում եմ քեզ>>: Այդ խոսքերն արտաբերելուց հետո նա հեռացավ այս կյանքից: Ես ամուր գրկել էի նրա սառը դին, լացում էի, խնդրում էի, որ վերադառնա, բայց նա արդեն չկար… Նրան հանձնեցինք հողին: Ես ամեն օր գնում էի գերեզմաններ, ժամերով նստում նրա գերեզմանի մոտ ու լացում: Մի օր էլ ես երազում տեսա նրան: Նա մոտ եկավ ինձ, սրբեց աչքերս ու ասաց. <<Մի' լացիր սիրելիս, ես վերևից պահապան կլինեմ Ձեզ` քեզ և մեր փոքրիկին>>: Աչքերս բացեցի, մի պահ սարսուռ անցավ մարմնովս: Մի քանի օր անց ես պարզեցի, որ փոքրիկի եմ սպասում: Ուրախությանս չափ ու սահման չկար: Թեև ես վերադարձել էի հայրական օջախ, այնուամենայնիվ ամեն օր շփվում էի Արթուրի ծնողների հետ: Երբ նրանց հայտնեցի այդ լուրը, նրանք ինձ առաջարկեցին տեղափոխվել իրենց տուն, քանզի Արթուրի ծնողները իրենից բացի ուրիշ զավակ չունեին: Ես լույս աշխարհ բերեցի տղայի` անվանակոչելով նրան Արթուր: Հիմա ես իմ կյանքը նվիրել եմ իմ որդուն, իսկ ամուսնանալու մասին կյանքում չեմ էլ մտածի` սուրբ պահելով իմ սիրելի տղամարդու, իմ ամուսնու` Արթուրի վառ հիշատա Այս նամակի օգտին քվեարկելու համար ուղարկեք հաղորդագրություն 7500-ին `նշելով E 1: ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Նամակ 2 ՄԻ ԱՆՀԱՎԱՏԱԼԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Այս սիրո պատմությունը յուրովի է իր էությամբ, անկրկնելի իր ընթացքով և անկանխատեսելի` իր ելքով: 2007թ.-ի հուլիսի 15-ը ամառային շոգ օրերից մեկն էր: Այդ օրը Լիայի և Կարենի հարսանյաց հանդեսն էր նշանակված: Լիան 20 տարեկան էր` կենսուրախ, խելացի ու ժպտերես մի աղջիկ, ով չգիտես ինչու հուզվելու աստիճան տխուր էր հարսանիքից ժամեր առաջ: Պատճառն այն էր, որ Լիան սիրելով չէ, որ ամուսնանում էր, այլ ուղղակի ծնողների կամոք: Շատ անգամներ էր նա փորձել ծնողներին բացատրել, որ չի սիրում Կարենին, որ չի ուզում նրա հետ ամուսնանալ, սակայն ծնողները պատճառաբանություններն անհիմն էին համարում: Լիան նույնիսկ եղբորն ասել էր, որ եթե հարսանիքը չեղյալ չհայտարարվի, նա կփախչի: Սակայն եղբայրը քրոջ սպառնալիքը լուրջ չէր ընդունել, ավելացնելով միայն, որ այլևս ոչինչ անել հնարավոր չէ, քանի որ դա իսկական խայտառակություն կլինի և իրենց և Կարենի ընտանիքների համար: Եվ ահա կես ժամից էլ քիչ ժամանակ էր մնացել, մինչ հյուրերը կժամանեին: Լիան հարսանյաց ճերմակ զգեստը հագին օրորվում էր հայելու դիմաց. մի՞թե նա պատրաստ էր այդպիսի լուրջ քայլի, մի՞թե նա կարող էր երջանկացնել Կարենին, եթե նա ինքը երջանիկ չէր և անդադար մտածում էր իր միակ ու անկրկնելի սիրո` Նարեկի մասին: Անընդհատ նրա գլխում պտտվում էր իր և Նարեկի վերջին խոսակցությունը: Վերջինս համոզում էր Լիային վերջապես մեծանալ, խոհեմանալ և, ի վերջո, մի խելամիտ որոշում կայացնել: Լիան ընտրության 2 տարբերակ ուներ: Առաջինի դեպքում նա պիտի հավետ մոռանար Նարեկին և միասին անցկացրած երջանիկ պահերը և եկեղեցում, Աստծո և բազմաթիվ հյուրերի ներկայությամբ, պիտի հնազանդության երդում տար Կարենին: Հակառակ դեպքում` նա պիտի գրողի ծոցն ուղարկեր ամեն ինչ և շտապեր օդանավակայան` նախօրոք պլանավորվածի համաձայն Նարեկի հետ Իսպանիա մեկնելու: Դժվար էր ընտրությունը, սաստիկ դժվար. ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել, ո՞րն էր ճիշտը: Պատրաստ էր արդյոք նա այդպիսի համարձակ քայլի: Այս մտորումների մեջ էր, երբ մայրը սենյակի դուռը բացեց` տեսնելով արտասվող դստերը: -Մամ, չեմ ուզում ամուսնանալ, -Աղջիկս, բոլոր հարսնացուների հետ էլ նման բան պատահում է, դա բնական է: Շուտ մաքրիր արցունքներդ, հյուրերն ուր որ է կժամանեն: Սակայն Լիան գիտակցում էր, որ իր և Կարենի միությունը անհնար է, քանի որ նա համակված էր տանից փախչելու և օդանավակայան վազելու ցանկությամբ: Նա այլևս ուրիշ ոչինչի և ուրիշ մեկի մասին մտածելու ժամանակ չուներ: Արագորեն վերցրեց թուղթ ու գրիչ, և շտապելով, դողդոջուն ձեռքերով 2 նամակ գրեց` մեկն ուղղված ծնողներին, մյուսն էլ`Կարենին: Նամակում ասվում էր. <<Մա'մ, պա'պ, սիրելի' եղբայր, ես գնում եմ իմ երջանկության ետևից` մի բան, որ շատ քչերին է տրված: Խնդրում եմ հյուրերին իմ անունից ներողություն խնդրել չստացված խնջույքի համար… Ձեզ անչափ սիրող Լիա>>: Կարենին ուղղված նամակում ասվում էր. <<Գիտեմ, որ այս իմ քայլով քեզ ահավոր անհարմար վիճակի եմ գցում, և որ դու այսուհետ ինձ կատես, բայց երևի ճիշտը սա է, քանի որ ես երբևէ ունակ չեմ լինի քեզ երջանկացնելու, քանզի սիրտս ուրիշին է տենչում: Կարեն, ինձ մտքիցդ հանելու համար գիտակցիր, որ ես քեզ արժանի չեմ: Դու շատ լավ մարդ ես և լավին ես արժանի: Քեզ ցանկանում եմ անսահման երջանկություն: Խնդրում եմ, ինձ էլ փորձիր ներել.... Լիա>>: Նամակները և նշանի մատանին թողնելով մի երևացող տեղում, նա որոշեց հարսանյաց զգեստը փոխել ու հեռանալ տանից: Սակայն արդեն ուշ էր: Հեռվից լսելի էին ուրախ երաժշտության ելևէջներ: Նա, վերցնելով հետնաբակում կայանված իր մեքենան, փախուստի դիմեց: Լիան այնքան հուզված էր, շփոթված, որ մոռացել էր անգամ վերցնել իր հեռախոսն ու Նարեկին տեղեկացնել, որ շտապում է օդանավակայան: Անընդհատ նրա գլխում պտտվում էր այն պահը, երբ հյուրերը պիտի մտնեին հարսնացուի սենյակ, այնտեղ գտնելով միայն 2 կիսաթաց թղթի կտոր: Մինչ Լիան խենթի պես շտապում էր իր սիրելիի մոտ, ծնողները հայտնաբերեցին, որ Լիան փախել է: Հայրը չէր ուզում աչքերին հավատալ և սկսեց երեխայի պես հեկեկալ: Մայրը սկսեց անիծել սեփական դստերը. <<Չունենայի քեզ նման աղջիկ, մեռնեիր` իմանայի, որ էլ չկաս, բայց այպես մեզ չխայտառակեիր>>: -Իմ թանկագին մայր, խնդրում եմ սասանվիր, քանզի աշխարհում ավելի սոսկալի բան չկա, քան մայրական անեծքն է,-ասաց Լիայի եղբայրը: Լիան այնքան հուզված էր, որ ճանապարհին կորցրել էր մեքենայի կառավարումը և վթարի ենթարկվել: Նրան գտել էին վթարից մեկ ժամ անց` շաղախված բոսոր արյան մեջ: Հավաքվածները կարծել էին, թե նա մահացած է և մինչ ոստիկանների ժամանելը, նրանցից ոչ ոք չէր հանդգնել մոտենալ մեքենային: Վթարի հետևանքով նրա մարմնից կարծես ոչինչ չէր մնացել, երջանիկ ժպիտն էլ դեմքին` որպես հեգնանք դժգույն մահին: Լիայի զարկերակը հազիվ էր շոշոփվում, այնքան թույլ էր, վտիտ: Իսկ օդանավակայանում Նարեկը տեսնելով, որ այլևս հույս չկա, որ Լիան կհայտնվի, մի վերջին անգամ էլ մեկնումից առաջ զանգեց Լիային: Զանգերն անպատասխան մնացին: <<Վա˜յ, Լիա˜, իմ արև, այս անգամ էլ թույլ գտնվեցիր ու չկարողացար հակառակվել <<բարձրաշխարհիկ>> ծնողներիդ, այս անգամ էլ ինձ հիասթափեցրիր, բայց մեկ է` առաջվանից էլ ուժգին եմ քեզ սիրում, միգուցե նրանից է, որ այսօր քեզ վերջնական կորցրեցի: Իմ խենթ Լիա, ախր ինչքա˜ն խորն էր մեր զգացմունքը միմյանց նկատմամբ, ինչքա˜ն պլաններ էինք կազմել: Սակայն գտնում եմ, որ իրավիճակից դուրս գալու ելքը միակն է. ես պիտի հեռանամ քո կյանքից, ընդմիշտ հեռանամ>>: Այս խոր մտածմունքների մեջ Նարեկը մի անգամ իր շուրջը նայեց, ծանր հառաչեց և բարձրացավ ինքնաթիռ: Կարենի մեծ սերը Լիայի նկատմամբ փոխվել էր ատելության, նա անիծում էր իրենց հանդիպման օրը, փոշմանել էր, որ ընդամենը մի ամիս առաջ կյանքն էլ կտար հանուն Լիայի: Սակայն սերն այսպիսին է. ոչ ոք չի կարող իր սրտին թելադրել, թե ում սիրի, ում նվիրվի... Սակայն Լիայի հետ կատարվածը կարծես որոշակիորեն մեղմել էր նրա զայրույթը, նրա ցասումը: Այլևս չէր անիծում, այլ շատերի նման Լիայի ապաքինման հրաշքին էր սպասում: Լիան շուրջ 30օր կոմայի մեջ էր: Այդ ընթացքում նրան 3 անգամ վիրահատել էին: Օր-օրի մեռնում էր նրա ապաքինվելու վերջին հույսը: Բժիշկները նույնիսկ որոշել էին հիվանդի ծնողների համաձայնությամբ անջատել արհեստական շնչառությունը` հնարավորություն տալով գեղեցկատես օրիորդին ննջել հավերժական նինջով: Սակայն ծնողները դրա մասին լսել չէին ուզում, այս օրերի ընթացքում նրանք լիովին փոխվել էին: Երբեմնի անողոք ու ազդեցիկ ամուսինները դարձել էին անճար, տկար, դստերը կորցնելու վախը նրանց հյուծել էր: Մայրն անդադար կրկնում էր. <<Աստվա'ծ իմ, անեծքս հետ վերցրու ու իմ գլխին թափի'ր, թո'ղ աղջիկս ապրի, նա դեռ շատ երիտասարդ է>>: Հրաշքը կատարվեց 31-րդ օրը, Լիան բացեց աչքերը և հազիվ լսելի ձայնով շշնջաց. -Մա'մ, պա'պ, կներե'ք: Հետո նորից հոգնած կոպերը փակվեցին և մոտ կես ժամ հետո նորից շշնջաց. -Նարե'կ, սպասի'ր, գալիս եմ: Չնայած, որ Լիան կոմայից դուրս էր եկել, այնուհանդերձ նա դեռ շատ թույլ էր: Շուրջ 2 ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո Լիային վերջապես դուրս գրեցին` բուժումը տանը շարունակելու պայմանով: Չպատկերացնելով, թե իր հետ ինչ է կատարվել նա ընդամենը մի ակնկալիք ուներ այս կյանքից. ուզում էր շուտափույթ տեսնել Նարեկին և հայտներ, որ չի ամուսնացել: Վթարի հետևանքով Լիայի հիշողությունը մթագնել էր և շուրջ մեկ տարի պահանջվեց, որպեսզի նա լիովին վերականգնի հիշողությունը: Այս մեկ տարվա ընթացքում Նարեկը շարունակ մտածում էր իր Լիայի մասին, նա ուրիշ սիրո համար ժամանակ չուներ, քանի որ չէր մարել նրա անսահման սիրո կրակը: Այս մտորումները Նարեկին հայրենիք վերադարձրեցին, ով տեղեկանալով իր սիրելիի հետ կատարվածի մասին, առանց երկար-բարակ մտածելու շտապեց Լիային տեսնելու: Նարեկը զարմացած էր Լիայի ծնողների բարեհամբույր վերաբերմունքից: Նարեկը հարցրեց, թե արդյոք Լիան տանն է: Ծնողները պատասխանեցին, որ նա տանն է, սակայն քնած է, և Լիայի ծնողների համաձայնությամբ հիվանդին խնամող բուժքույրը Նարեկին ուղեկցեց Լիայի ննջասենյակ: Տեսնելով իր սիելիին` Նարեկն ուզում էր վազել ու կրծքին սեղմեր իր Լիային, սակայն միևնույն ժամանակ չէր ուզում արթնացնել նրան իր հրեշտակային քնից: -Ա˜խ հրեշտակս, ինչքան ես հյուծվել, բայց էլի անսահման գեղեցիկ ես,-կիսաձայն շշնջաց նա: Ինչքա˜ն ծանոթ, ինչքա˜ն հաճելի և սպասված ձայն էր: Երա՞զ էր, թե իրականություն: Երևի իրականություն էր, որովհետև նա զգաց մի տաք շնչառություն: Նախքան տեսնելը, թե ով էր իր այցելուն, Լիան տեսավ մի մեծ արջուկ, որի ձեռքերում վարդերի մի գեղեցիկ փունջ էր: Լիան չէր սխալվում, այո', նրա այցելուն Նարեկն էր: Լիայի զարմանքը և շփոթմունքը գագաթնակետի հասան այն ժամանակ, երբ նա չկարողացավ անկողնուց վեր կենալ և փարվել իր սիրեցյալին: Հետո պարզվեց, որ վթարի հետևանքով Լիայի ողնաշարը վնասվել էր, այդ իսկ պատճառով էլ նա չէր կարող քայլել: Ի՞նչ էր սա. ճակատագրի երկրորդ հարված, թե ընդմիշտ բաժանում: Բայց ինչպե՞ս, մի՞թե այսքան տանջանքներից հետո էլի նրանք չէին կարող վայելել միմյանց ներկայությունը: Լիան հիասթափվեց, այլևս կորցրել էր ոտքի կանգնելու հույսը: Կյանքն աներևույթ մի հանելուկ է, ինչու՞ այն դեպքում, երբ Լիայի ծնողներն այլևս դեմ չէին նրանց միությանը, հիմա էլ բնությունը թույլ չէր տալիս նրանց երջանիկ լինել: Լիային բուժման նպատակով տեղափոխեցին Գերմանիա, որտեղ 3 տարի բուժումներից հետո վերջապես Լիան կարողացավ քայլել: Այս ընթացքում նրանք նշանվել էին, և բուժման ամբողջ ընթացքում Նարեկը Լիայի ծնողների հետ ևս Գերմանիայում էր: Ահա այսպես Լիայի և Նարեկի խոր զգացմունքը, ասել է թե` ՄԵԾ ՍԵՐԸ, հաղթահարեց ամեն տեսակի դժվարություներ: Շուրջ 4 տարի պայքարելուց հետո նրանք վերջապես 2 ամիս առաջ ամուսնացան և մեկնեցին Իսպանիա` այնտեղ մշտական բնակություն հաստատելու: Այս նամակի օգտին քվեարկելու համար ուղարկեք հաղորդագրություն 7500-ին `նշելով E 2: ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Նամակ 3 Իմ իրական սիրո պատմությունը
Իմ սիրո պատմությունը սկսվեց այսպես. առաջին անգամ, երբ ես սիրահարվեցի, 18 տարեկան էի: Դա ոչ թե անցողիկ ու ժամանակավոր հրապուրանք էր, այլ մի գեղեցիկ ու անբացատրելի զգացմունք, որի համար խոսքերն ավելորդ են: Սեր` Աստծո ամենամեծ պարգևը մարդուն: Նրա անունը Հայկ էր: Մենք առաջին անգամ ծանոթացանք ինստիտուտում: Այդ ժամանակ ես սովորում էի իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսում: Նա ինձ գրավեց իր խորաթափանց ու թախծոտ աչքերի գեղեցկությամբ: Ծանոթացանք, սկսեցինք հաճախակի հանդիպել: Արդեն առանց իրար շատ դժվար էր, մենք միասին էինք լավ և վատ օրերին: Թվում էր, թե գտել եմ այն միակին, ում հետ կիսելու եմ իմ կյանքի մնացած տարիները... ցավոք դա այդպես չէր: Հայկը իր ընտանիքի միակ զավակն էր, ուներ շատ խիստ ծնողներ: Իսկ ծնողներն ի սկզբանե ուրիշ աղջկա էին ուզում տեսնել իրենց տղայի կողքին: Չնայած, որ Հայկը չէր սիրում այդ աղջկան, բայց չկարողացավ կամ չուզեց դեմ գնալ իր ծնողների որոշմանը: Երբ լրացավ իմ 20 ամյակը, նա ամուսնացավ ոմն Մերիի հետ: Ինձ համար շատ դժվար էր տեսնել իմ սիրած տղայի հարսանիքը ուրիշի հետ: Վարդը բացվեց և չիմացավ, որ իր թփից պոկող կա. ես էլ սիրեցի ու չիմացա, որ իմ սերը խլող կա: Ես չէի ուզում պատկերացնել, որ Հայկը դժբախտ կլինի այդ աղջկա հետ: Ես ուզում էի հավատալ, որ նա երջանիկ էր, թեկուզ և ուրիշ աղջկա հետ: Չանցավ մի տարի, Հայկը և նրա ծնողները չկարողացան հանդուրժել Մերիի ներկայությունը, նա բաժանվեց: Մերին շատ ազատ և կարիերիստ աղջիկ էր, նրան ամենաքիչն էր հետաքրքրում իր ընտանիքը: Հայկի ծնողները գիտակցում էին, որ իրենք են սեփական որդու դժբախտության պատճառը, բայց արդեն ուշ էր… Ես հիմա 22 տարեկան եմ, նրանից հետո չեմ ցանկացել և չեմ էլ ցանկանում երբևիցե վստահել, հավատալ կամ առավել ևս սիրել մեկ ուրիշի: Առաջին սերը երբեք չի մոռացվում, փոխարենը թողնում է մի վերք սրտի վրա, որ մինչև կյանքի վերջ ուղեկցում է մարդուն: Սերը թանկ է... սերը կյանք է... սերը դժվար է ձեռք բերել, բայց շատ հեշտ է կորցնել: Թույլ մի՜ տվեք այնպիսի սխալ քայլ, որ կորցնեք այդքան մեծ դժվարությամբ ձեռք բերած սերը: Հիմա ես մենակ եմ, ինչպես և նա: Ես դեռ հույս ունեմ, որ նա կգտնի մեկին ու կկարողանա հավատարիմ լինել ու սիրել մինչև կյանքի վերջ: Հիշե՜ք, կյանքը կարճ է, աշխարհը` սուտ և անցողիկ: Մի մոռացեք, որ ապրում եք մեռնելու համար: Սիրե՜ք, վստահե՜ք ու հավատարիմ եղե՜ք Ձեր սիրուն, ինչն ամենաթանկն է այս կյանքում: Մեկ է`այս աշխարհից հեռանալուց ոչինչ չեք տանելու: Դատարկ եկել ենք, դատարկ էլ հեռանալու ենք: Այս նամակի օգտին քվեարկելու համար ուղարկեք հաղորդագրություն 7500-ին `նշելով E3: ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Նամակ 4 Սիրո Աղոթք
Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո։ Եկեսցէ արքայութիուն քո։ Եղիցին կամք քո որպէս յերկինս եվ յերկրի։ Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր եվ թող մեզ զպարտիս մեր, որպէս եվ մեք թողումք մերոց պարտապանաց եվ մի տանիր զմեզ ի փորձութիուն։ Այլ փրկեա զմեզ ի չարէն։ Զի քո է արքայութիուն եվ զօրութիուն եվ փառք յավիտեանս Ամեն:
Ես ամեն օր աղոթում եմ քեզ համար: Աղոթում եմ ամեն գիշեր, ամեն ցերեկ, ամեն օր, ամեն անգամ աչքերս փակելիս և ամեն անգամ աչքերս բացելիս: Աղոթք, որ հավատով ծնվում է ամեն օր իմ սրտում և արտացոլվում շուրթերիս` շշուկի տեսքով: Այո', հավատով խոստովանում եմ, որ սիրում եմ քեզ... սիրելիս, սիրում եմ քեզ, սիրում եմ անկեղծ, սիրում եմ խորունկ, սիրում եմ լուռ, սիրում եմ անհագ, սիրում եմ անչափ.... Ես ամեն օր աղոթում եմ իմ հավատով և աղոթք խնդրանքներով` ծնված սիրո համար: Իմ պարգև սիրո համար, իմ երկար երազած սիրո համար, իմ անհաս թվացող և իմ սպասված սիրո համար: Այն սիրո, որ ինձ օգնում է ամեն օր, ամեն պահ, ամեն դժվար և ուրախ պահերի: Աղոթում և խնդրում եմ քեզ Տե'ր Աստված, հավատում եմ, որ իմ սերը դեռ երկար կօգնի ինձ դժվար պահերիս... Հիշեցի երազս. «Երազիս մեջ ես ամբողջությամբ մթության և խավարի մեջ էի, շուրջբոլորս ոչինչ չէի տեսնում, մութ էր ամեն ինչ, բայց ես լսում էի ձայներ, որոնք ինձ շտապեցնում էին առաջ ընթանալ: Ես վախից քարացել էի. ախր ո՞նց գնամ, ոչինչ չէր երևում: Աստված էի կանչում ու երկինք նայում... -Աստվա՜ծ իմ օգնիր, աղաչում եմ փրկի՜ր, մութ էր, շատ մութ... Հանկարծ շրջվեցի և ձեռքիս մեջ տեսա մի մեծ խաչ, սպիտակ, լույս արձակող: Երբ ձեռքիս խաչը մեկնեցի մթությանը այն ցրվեց և ես տեսա ամեն ինչ: Երկնքից միայն մի բան լսեցի,-այս խաչը քեզ, գնա', նա կլուսավորի քո ճանապարհը»: Հիմա նոր եմ հասկանում այս երազի մեկնաբանությունը. խաչը` դա իմ հույսն է, իմ հավատն է, իմ սերն է, որ ես հիմա ունեմ... Ես ամեն եկեղեցի մտնելիս և ամեն գիշեր աղոթք անելիս կրկին ու կրկին աղաչում եմ քեզ, խնդրում եմ քեզ` Ով մեծ Աստվա՜ծ, պահիր ու փայփայիր այն, ինչ ունեմ ես: Խնդրում եմ Տեր Աստված, Սուրբ Սարգիս զորավարի օգնությամբ օրհնիր սերս, պահիր և փայփայիր քո իսկ կողմից ուղարկված իմ հրեշտակին, իմ սիրուն...Աղաչում եմ Տեր Աստված, տուր համբերություն, տուր հանգստություն, խաղաղություն, օրհնություն, հույս, հավատ, սեր, ուժ, գթություն... Ես գիտեմ, որ դու լսում ես ինձ, իմ աղոթքները և գիտեմ, որ միայն դու կարող ես և կտաս այն ինչ խնդրում եմ: Ես երբեք չեմ դադարի աղոթել քեզ համար... Ես ամուր հավատով սիրում եմ քեզ: Ամեն կիրակի եկեղեցի գնալիս վառում եմ զույգ մոմեր` հավատալով, որ կգա նաև այն օրը, երբ մենք էլ այս զույգ մոմերի պես միասին կլինենք... «Եկեղեցու զույգ մոմերը, որ վառվել են իմ կողմից, Միասին են ամբողջ օրը, չեն բաժանվում իրարից, Մերթ թվում է, թե լալիս են ու վիշտ ունեն անհատակ, Կամ զոհելով իրենց կյանքը կատարում են նպատակ Դողում են մերթ ու լուռ փարվում, ինչպես զույգեր սիրահար Ասես նրանք էլ են Աստված կանչում, մեր մեղավոր սիրո համար».....
Այս նամակի օգտին քվեարկելու համար ուղարկեք հաղորդագրություն 7500-ին `նշելով E 4: ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------