
ԿԱՅՔԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՏԵՍՏԱՅԻՆ ՏԱԲԵՐԱԿՈՎ ԵՎ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Մեր մասին
ԱԶԴԱՐԱՐ - ՙՑԱՅԳ՚ հեռուստաընկերության լրատվական բաժնի կողմից պատրաստվող ամենօրյա լրատվական ծրագիր է, օրական 3 թողարկումներով քաղաքում,մարզում,հանրապետությունում և աշխարհում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունների մասին հրատապ և անաչառ տեղեկատվությամբ:
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԼՐԱՏՈՒ
լրատվական ծրագիր
Ծրագրի ստեղծման նպատակը Գյումրու քաղաքապետարանի գործունեությանը, Ավագանու նիստերին, որոշումներին ու քաղաքապետի ռազմավարությանը քաղաքի բնակիչներին իրազեկելն էր:
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական ծրագիր: Ամփոփում է հանրապետական ու մարզային կարևոր իրադարձությունները,ներկայացնելով կարծիքներ, դիրքորոշումներ,մեկնաբանություններ տարբեր տեսանկյուններից:
ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ
/հոգևոր հաղորդաշար/
Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի հետ ստեղծված համատեղ ծրագիր:
ԺԱՄԱՆԱԿ
հասարակական-քաղաքական ծրագիր
ՙԺամանակը՚ ուղիղ եթերում ներկայացնում է հանրապետության ազդեցիկ քաղաքական ուժերի քաղաքական, հասարակական գործիչների տեսակետները, կարծիքները, դիրքորոշումը ընթացիկ ժամանակաշրջանի կարևոր իրադարձությունների, հնարավոր զարգացումների վերաբերյալ:
ՙԿարաոկե՚
2001թ. օգոստոսի 16 - Եթեր է հեռարձակվել ՙԿարաոկե՚ երաժշտական շոու-ծրագրի 1-ին թողարկումը 7 մարդ աշխատակազմով:
Հեռարձակվում էր յուրաքանչյուր հինգշաբթի օր 25-30 րոպե տևողությամբ:
ՔԱՂԱՔ
հաղորդաշար Գյումրիի ու գյումրեցիների մասին և համար:
Գյումրին: Քաղաքի երեկն ու այսօրը
Պատմությունը, ներկան ու ապագան
Երևելիները, սովորույթները, ադաթները
Գյումրու և գյումրեցու ֆենոմենը, Գյումրու կերպարը գյումրեցիների աչքերով...
ՀԻՇԵՑԵՔ ՆՐԱՆՑ
հուշ-տեսաակնարկ
Հաղորդման նպատակը անուն առ անուն հիշատակել նորօրյա ազատամարտի Շիրակցի նահատակներին: 1-ին հաղորդումն հեռարձակվել է 1999թ.-ին: Թողարկումներն հեռարձակվում են Երկրապահ Կամավորականների միության Շիրակի մարզային կազմակերպության հետ համագործակցությամբ: Յուրաքանչյուր թողարկումը հեռարձակվում է օրվա հերոսի ծննդյան օրը:
ՇԱԲԱԹ ԻՐԻԿՈՒՆ, ԺԱՄ ՏԱՍՆԵՐԿՈՒՍԻՆ
տեսագրված երկկողմ հեռուստակամուրջ Գյումրու և Գլենդելի միջև. Գաղափարն առաջարկվել է ՙՑԱՅԳ՚ հեռուստաընկերության կողմից 1997թ.-ին: Թողարկումները պատմում են ամերիկաբնակ, մասնավորապես Կալիֆորնիա նահանգում ապրող մեր նախկին համաքաղաքացիների մասին: Հաղորդաշարի թողարկումներն հեռարձակվում էին ամիսը 2 անգամ, շաբաթ օրերին, ժամը 24.00-ին:
GMR
երաժշտական հաղորդաշար
Տեղեկատվական երաժշտական հաղորդաշար: Հեռարձակվում է 1997թ.-ից սկսած: Նպատակը մարզի տաղանդավոր երգիչ, երաժիշտների ի հայտ բերելն ու ճանաչման հասցնելն է: GMR հաղորդաշարի հեղինակ GMR երաժշտական ստուդիայի տնօրեն Գագիկ Մկոյան: Պարբերականությունը ամիսը 2 թողարկում:
ԿՅՈԿՈՒՍԻՆ ԿԱՐԱՏԵ
սպորտային հաղորդաշար
Ստեղծվել է 2000թ. Կյոկուսին կարատե մարտական արվեստը լուսաբանելու և հասարակությանը ներկայացնելու նպատակով, հասարակությանը պրոպագանդելով ՙառողջ ոգի, առողջ մարմնում՚: հեռարձակվում է ամեն շաբաթ, տևողությունը 30 րոպե:
Լավագույն եւ սիրված հեռուստասերիալները "ՑԱՅԳ"-ի եթերում
Կորեական հեռուստասերիալ.
"Քամու երկիրը" 2000 տարի առաջ հզոր թագավորության վերածված Գոգուրեո երկրի ու պատերազմող հզոր արքա Մուհյուլի մասին է:
36 մասին կազմված հեռուստասերիալը նկարահանվել է Կիմ Ջինի` մեծ ժողովրդականություն վայելող գրաֆիկական պատմվածքների շարքի հիման վրա:
Ցուցադրման առաջին իսկ օրվանից "Քամու երկիրը" հեռուստասերիալը համարվել է ամենաբարձր վարկանիշն ունեցող լավագույն հեռուստասերիալներից մեկը: Այն գրավել է հազարավոր հեռուստադիտողների ուշադրությունը` տաղանդավոր դերասանների կերտած բարոյական կերպարների, հայրենիքի հանդեպ ցուցաբերած անսահման նվիրվածության ու խիզախության շնորհիվ: